-
19.01.2013|
23:05
Այսօր՝ հունվարի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ոստիկանության Ամասիայի բաժին ահազանգ է ստացվել, որ Բյուրակն գյուղի տարածքում Ախուրյան գետի ափին մահացած անձ կա:
Նշված վայր են ժամանել Ոստիկանության Ամասիայի բաժնի օպերտիվ խումբը՝ Ամասիայի ոստիկանապետ Աշոտ Գրիգորյանի գլխավորությամբ:
-
19.01.2013|
16:08
Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի ՄԵԼԻՔՅԱՆԸ «Նոյյան Տապան»-ում ամփոփելով Վրաստանի վարչապետի Հայաստան կատարած այցը` ասաց, որ դրական է գնահատում այն, թեև ակնկալում էր, որ այցի ժամանակ կքննարկվեն նաև հայ-վրացական սահմանի հետ կապված հարցեր:
-
18.01.2013|
19:29
«Համբարձում Գալստյան`մարդ, որը թեև բռնկուն էր և պոռթկուն, սակայն ապրել էր վառ ու գեղեցիկ կյանք` ամբողջությամբ նվիրված հայ ժողովրդի ազատության և անկախության գաղափարին»,-ահա այսպես են հիշում Համբարձումին նրա ընկերներն ու մտերիմները:
-
18.01.2013|
16:18
«Պահպանելով 2011-ի դրական ցուցանիշները` 2012-ին առաջընթաց արձանագրվեց անձնակազմի կարգապահության գործում, ինչի շնորհիվ նվազեց հանցագործությունների, իրավախախտումների թիվը։ Հասարակության մեջ վերացել է նաև անպատժելիության մասին թյուր կարծիքը»,- հունվարի 18-ին հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց պաշտպանության նախարար ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԸ` ամփոփելով 2012-ը։
-
18.01.2013|
13:01
Ինչպես տեղեկացնում է «Մայր Աթոռը»-ը, հանդիպման ժամանակ Վեհափառ Հայրապետը խոսել է երկու երկրների հարաբերությունների ներկա վիճակի մասին` վստահություն հայտնելով, որ Վրաստանի վարչապետի այցը Հայաստան նոր խթան կհանդիսանա միջպետական համագործակցության զարգացման համար:
-
17.01.2013|
17:44
Հունվարի 17-ին, ՀՀ կառավարությունում կայացած Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլու և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին պաշտոնական հանդիպումը նախատեսվածից երկար տևեց։ Մամուլի ասուլիսին սպասող լրագրողները փորձում էին հասկանալ` ո՞րն է պատճառը։
-
16.01.2013|
20:16
«Չինովնիկը որն օգտագործում է պաշտոնն ինքնահարստացման կամ մտերիմների և այլոց հարստացման, շահ ստանալու նպատակով, կոռումպացված անձ է»: Այս ձևակերպումը «Հակակոռուպցիոն» ՀԿ-ի և «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանինն է, ով մեզ հետ զրույցում երկրում առկա կոռուպցիայի գործոնով պայմանավորեց արտագաղթը, ինչպես նաև արտաքին պարտքի մեծությունը:
-
16.01.2013|
12:17
ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 16-ին` ժամը 18:00-ին, Կոնդի Սբ. Հովհաննես եկեղեցում:
-
16.01.2013|
01:51
Այսօր ՀՀ պաշտպանության նախարարությունում անցկացվել է Հայաստանի Հանրապետության օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների ղեկավարության ընդլայնված նիստ` ՀՀ նախագահ, ՀՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանի գլխավորությամբ:
Նիստը նվիրված է եղել ՀՀ պաշտպանության և անվտանգության ոլորտների համար անցյալ տարի առանցքային նշանակություն ունեցած երկու կարևորագույն միջոցառումների` ՀԱՊԿ շրջանակներում «Փոխգործակցություն-2012» և Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների ու դրանց նախորդող պետական և տարածքային կառավարման մարմինների մասնակցությամբ ռազմաքաղաքական փուլի արդյունքների ամփոփմանը:
-
15.01.2013|
11:54
2015 թվականի մայիսին Երևանը հյուրընկալելու է Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովը, որին նախորդել էր 2012 թ. Բուխարեստում Բոլոնիայի քարտուղարության հանձնումը Հայաստանին: Բոլոնիայի քարտուղարության հայաստանյան անձնակազմն իր գործունեությունը պաշտոնապես ծավալել է 2012 թ. հուլիսի 1-ից։ Ի՞նչ աշխատանքներ է տանում քարտուղարությունը, ինչպե՞ս ենք պատրաստվում Բոլոնիայի նախարարական գագաթնաժողովին. այս հարցերի շուրջ զրուցեցինք Բոլոնիայի քարտուղարության ղեկավար ԳԱՅԱՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ։
2">